▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հորաքույրը» և «Ժորիկը» հանդես կգան զուգերգով

ESem.am-ը գրել է, որ  դերասաններ Սարգիս Թաշչյանն ու Նառա Դիլանյանը փեսա-զոքանչ հարաբերությունների մասին կատակերգ են ներկայացնելու:

«Երգը հումորային է` փեսա-զոքանչ հարաբերություների մասին»,- ասել է Նառան ու հավելել, որ ինքը երաժշտական կրթություն ունի, սակայն հետագայում կրկին երգելը բացառում է:

«Քանի որ ժողովուրդը սիրեց կերպարները, փորձեցինք ինչ-որ անակնկալ մատուցել,- ասել է Սարգիսը, ով դժվարացել է հստակ նշել` հետագայում երգի բնագավառում գործունեություն կծավալի՞, թե՝ ոչ: -Տեսնենք ինչպիսի արձագանքներ կլինին, ըստ այդմ, կհասկանանք: Եթե արձագանքները դրական լինեն, գուցե շարունակենք»:

Դերասաններն առաջին անգամ այն կկատարեն մի քանի օրից՝ մտերիմներից մեկի հարսանիքի ժամանակ: Իսկ համացանցային պրեմիերան կկայանա դեկտեմբերի կեսերին:

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին