▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդառատ անձրևն ու կարկուտը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը

«Հարգելի քաղաքացիներ, աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը». այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։


     «ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։
     Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝ զերծ մնալով վերը նշված հատվածներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գյումրիում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին