▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ԱԱԾ֊ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ-ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։

Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ», ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող Ալյանս կուսակցության նախագահ։

Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։ Իսկ նշյալ գրության մեջ մասնավորապես գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով ծառայել Հայրենիքիս, ժողովրդիս ու թիմիս։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին