▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ Մադրիդասեր իմ բոլոր ընկերներին այդ օրը չգրել «Ռոնալդուս»...

Առջևում շատ պատասխանատու հանդիպում է: Այս ստադիոնում Հայաստանի ազգային հավաքականին մրցակցելու է Պորտուգալիայի ընտրանին: Անկասկած բարդ հանդիպում է սպասվում, որտեղ չի բացառվում, որ միավորներ կորցնենք: Բայց անկախ ամեն ինչից ես իմ հավաքականի կողքին եմ ու միշտ կլինեմ: Հորդորում եմ Մադրիդասեր իմ բոլոր ընկերներին այդ օրը չգրել «ՌՈՆԱԼԴՈՒՍ» կամ «ՊԵՊԵՍ»: Այդ օրը նրանք լինելու են մեր մրցակիցները, որոնք մեզ փորձելու են կոտրել իրենց գոլերով, ասել է թե՝ խոչընդոտելու են մեր թիմի ճանապարհը դեպի Ֆրանսիա: Ես այդ օրը մոռանալու եմ, որ կան Ռոնալդու, Կուարեժմա, Նանի ու Վառելա: Այդ օրը լինելու են Մխիթարյանը, Սարկիսովն ու Մարկոսը: Որքան շատ մենք հավատանք մեր թիմի հաղթանակին, այդքան ավելի մեծ կլինի մեր թիմի ներուժը, այդքան ավելի անկոտրում կլինի տղաների մարտական ոգին: Առաջ և միշտ Հայաստանի հավաքականի կողքին:

Հաղթանակած լքեք այս ստադիոնը, տղերք... 

 

 

 

Ռոբերտ Գասպարյան

 

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստանի խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին