▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սևանի, Ապարանի, Կոտայքի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում մերկասառույց է: Մարալիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին