▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում ենք զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հայտարարությունը

Հորդորում ենք պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, հայտարարություն է տարածել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը։

«Հարգելի քաղաքացիներ, սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին