▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան

Ըստ օդում խախված լուրերի՝ կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր  մարդու համար ՀՀ պետական բյուջե է մտնում 18 հազար դոլլար:

news.am-ն է գրում, նշելով, որ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝  խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և դրանց հետևանքների մասին:

«Չգիտեմ՝ ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ, քանի որ այս մասին պաշտոնապես հայտարարություն դեռևս չի եղել: Պահանջում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքեն կամ հաստատեն»,-ասել է նա:

Անդրադառնալով վիրուսից մահացածներին՝ հարազատին փակ վիճակում հանձնելու  փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց, որ ինքը ևս միանում է  այն մտահոգություններին, թե այդ առումով  կասկածելի բաներ  կան:

Սոնա Աղեկյանին  իր  ընկերներից մեկը պատմել է, որ  վերջինիս հորը հողին հանձնելուց, փոսն իջեցնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ  96-ամյա  կնոջ դի է այնտեղ.  «Սարսափելի է»,- նշեց  Սոնա Աղեկյանը:

«Ես կոչ եմ անում, որ եթե կորոնավիրուսով մահացած հարազատ ունեք, պահանջեք, որ հուղարկավորելուց նրան հնարավորություն ունենաք տեսնել: Որպեսզի հետագայում մղձավանջների մեջ չընկնեք»,- ընդգծեց Աղեկյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին