▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հորս արեւ» տերմինը ղարաբաղցիներին հարիր չէ. Հանրապետականը՝ կեղծիքների մասին.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Հանրաքվեն անցկացնելուց հետո Հանրապետականը դեմ չէ, որ պատժվեն բոլոր կեղծիքներ անողները։

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի խոսքով՝ «Բոլորը պետք է դառնան քննության առարկա, քրեական հետապնդման առարկա»։

Հանրապետական Համլետ Հարությունյանն, ի դեպ, եվրոպացի դիտորդներից այլ բան չէր էլ սպասում. «Այն օրվանից, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ-ի մեջ, եվրոպական կառույցները բնականաբար Հայաստանի նկատմամբ փոխեցին իրենց չափանիշները եւ ցանկացած բան նեգատիվ բանով են նայում»:

Գուցե նրանց այլեւս չհրավիրե՞նք մեր ընտրությունները դիտարկելու՝ քանի ԵՏՄ-ում ենք, միշտ էլ ասելու են, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են։ Ոչ, թող գան. «Երեւի մեր բախտը միշտ ըտենց ա՝ Եվրոպան միշտ Հայաստանի նկատմամբ էդպես երկակի ստանդարտներ է կիրառել ոչ միայն այսօր, այլեւ դարեր շարունակ»։

Ի դեպ, պատմաբան Հարությունյանն իր բոլոր սրբերով կարող է երդվել, որ գոնե իր քվեարկած տեղամասում քվեարկությունն արդար է եղել, բայց բոլոր տեղամասերի համար երդվող չէ. «Հորս արեւ» տերմինը ղարաբաղցիներին հարիր չի։ Մենք էդպիսի երդումներ չենք ուտում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին