Հուլիսի 30-ից ապրում ենք Բագրատաշենում՝ արևի և փոշու տակ. քաղաքացիներն ահազանգում են:

Հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն ծախսել են վերջին կոպեկը, չունեն ապրելու միջոց, քնում են նստարաններին, իսկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից, որ խոստացել էին Վրաստանի հետ բանակցել և ավտոբուսներով սահմանը հատելու հնարավորություն տալ, հեռախոսազանգերին չեն պատասխանում, քաղաքացիների հետ շփվում են միայն հաղորդագրություններով: Քաղաքացիները ակնկալում են, որ կառավարությունը շուտափույթ լուծում կտա իրենց խնդրին:


