▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսից բարձրացրեցին ոչ թե պետական աշխատողների, այլ պաշտոնյաների աշխատավարձերը

«Գիտությունն ողջ աշխարհում գնալով ավելի է զարգանում, Հայաստանում նույնպես՝ հատկապես աստղագիտությունը, սակայն այստեղ նրան լուրջ ուշադրություն չեն դարձնում, գումարներ չեն հատկացնում: Անգամ հետամնաց երկրներն են ներդրումներ անում: Այն երկրներում, որտեղ կա զարգացած գիտություն, դրանք են առաջ գնում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ նկատելով.

«Հուլիսից բարձրացրեցին  ոչ թե պետական աշխատողների, այլ պաշտոնյաների աշխատավարձերը: Այնքան ակնհայտ էր գիտնականների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը: Իսկ Հայաստանը գնալով իր դիրքերը կորցնում է: Լինելով տնտեսապես թույլ երկիր՝ զբաղեցնում է 130-135-րդ տեղերը, իսկ գիտության մեջ 76-րդ տեղն է զբաղեցնում, դա էլ`տարիներ շարունակ ստեղծված կադրային պոտենցիալի շնորհիվ: Հիմա երիտասարդ գիտնականների թիվը չի ավելանում, լավագույնները մեկնում են արտասահման կամ ՀՀ-ում ՏՏ ոլորտում են աշխատում»:

Ամփոփելով 2014 թ. Աստղագիտական տարին՝ Արեգ Միքայլելյանը նշեց, որ 2.6 մետրանոց դիտակը վերանորոգելու  համար գումար հատկացվեց, ինչը շատ քիչ է, հազիվ ընթացիկ սպասարկամն ծախսերը հոգան.

«Հայ-ռուսական նախագիծ կա՝  Տիեզերական աղբի հետ կապված: Դրանք երկրի ուղեծրում պպտվող արհեստածին տարրեր են: ՌԴ-ն այս նախագծի համար մեծ գումար է հատկացրել, և մի կայան էլ Բյուրականում է տեղադրվել: Մի քանիսն էլ աշխատում են, լրացուցիչ վարձատրվում: Հոկտեմբերին տեղի ուեցավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների հետ» գիտաժողովը, իրականացվեց գիտաճամբար՝ պատանիների հետ: Նրանց փորձեցինք ծանոթացնել Համբարձումյանի նվաճումների, աստղագիտության հետ: Դպրոցականները մասնակցեցին օլիմպիադաների՝ նվաճելով ոսկե և արծաթե մեդալներ: Գիտնականները հայտնաբերեցին երիտասարդ աստղեր, ակտիվ գալակտիկաներ»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատողը:

Անդրադառնալով հաջորդ տարի նախատեսվող ծրագրերին՝ Արեգ Միքայելյանը նշեց, որ 2015թ. նույնպես հարուստ կլինի աստղագիտական իրադարձություններով․ հատկանշական են ՅՈՒՆԵՍԿՕ Լույսի միջազգային տարին, ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսի 50-ամյակը, Հայկական վիրտուալ աստղադիտարանի 10-ամյակը, Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Գլխավոր ասամբլեան Հավայան կղզիներում․ 6 ՄԱՄ գիտաժողով, Եվրոպական աստղագիտական ընկերության «Աստղագիտության և տիեզերագիտության շաբաթը» Կանարյան կղզիներում, SEAC տարեկան խորհրդակցությունը Հռոմում, Արեգակի և Լուսնի խավարումները, Մոլորակների եռակի միացությունները և այլ իրադարձություններ։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին