▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում Երկիր, ինչպե՞ս է բառն առաջացել

Երիտասարդ մշակութաբան Սոնա Ֆարմանյանը Բյուրականի աստղադիտարանում ընթացող «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի ժամանակ անդրադարձավ նախաաստղագիտությանը, տարբեր մշակույթներում Երկրի խորհրդանիշերին, ինչպես նաև Երկիր եզրույթին:

Նրա խոսքով՝ դիցաբանությունը ներառել է ժամանակի կրոնական, փիլիսոփայական պատկերացումները, գիտությունն ու արվեստը. Արամազդը համարվել է Հին Հայաստանի գերագույն աստվածը, երկնքի ու երկրի արարիչը, իսկ հին հունական առասպելաբանությունում երկրի, երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված է համարվել Զևսը, լույսի աստվածն էլ համարվել է Յուպիտերը: Նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու):

Նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ցանկացել են ասել «բաց երկնքի տակ», նրանք ասել են «Յուպիտերի ներքո»:

Սոնա Ֆարմանյանը խոսեց նաև երկրի նշանային տարբերությունների մասին.թե ինչպես է այն պատկերվել մայաների մոտ, Հնդկաստանում, Չինաստանում (տե՛ս նկարում նաև արիտոտելյան տարբերակը: ըստ Արիստոտելի՝ Երկիրը գտնվել է Տիեզերքի կենտրոնում):

Ինչ վերաբերում է Երկիր եզրույթին, ապա երիտասարդ մշակութաբանը այն ուսումնասիրել է 35 լեզուներում: Օրինակ հին անգլերենում գրվել է eorthe, հոլանդերենում՝ aarde, գերմաներենում erde=earth:

«Հովհաննես Երզնկացին Երկիրը բացատրել է այսպես՝ երկու իր

.հյուսիս-հարավ,

.արևելք-արևմուտք,

.երկինք-հող

.ջուր-ցամաք»,-նշեց Սոնա Ֆարմանյանը՝ հավելելով.

«Օրինակ ադրբեջաներենում և ուզբեկերենում Երկիրը yer  է կոչվում, իսկ նրանց լեզվում եր-ը իմաստ չի արտահայտում և ենթադրելի է, որ այն վերցվել է հենց հայերեն Երկրից»:

Նշենք, որ Հովհաննես Երզնկացին 13-րդ դարի անվանի մանկավարժներից ու հասարակական-քաղաքական գործիչներից է։ Ծնվել է 1225-1230 թվականների միջև, Մեծ Հայքի Եկեղյաց գավառում։ Մանկությունն անցել է հայրենի երկրի Լուսավորչի լեռներում գտնվող դպրանոցներում։

Երզնկացին հմտացել է փիլիսոփայության, տիեզերագիտության, քերականության, արվեստների, երաժշտության, բժշկության ու զանազան բնական գիտությունների մեջ։

Եթե ճանաչման հիմքը Երզնկացին համարում էր սքանչացումը, ապա կյանքի ու գոյության հիմքը՝ շարժումը։ Ըստ նրա՝ ամեն ինչ մշտաշարժ է և փոփոխելի. շարունակական շարժման և հարափոփոխության հետևանք են ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական կյանքում ևս գոյություն ունեցող հակասությունները, անհավասարություններն ու անարդարությունները, ինչպես նաև ծնունդն ու մահը։ Կարևոր է նկատել, որ Երզնկացին մահը բացատրում է գիտականորեն` ո՛չ թե հոգու բացակայությամբ, այլ մարմնի՝ նյութի քայքայումով:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Մենք որտեղի՞ց ենք. Մեկնարկել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը.

Ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը. հայերի շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ապշեցրել են.

Այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր.

Հնում ինչո՞ւ են նայել աստղերին

Աշխարհում առաջին «բրիջի»-ն հայերն են հագել

Ինչպե՞ս են վերացել դինոզավրերը և ի՞նչ է սպասվում մարդկությանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին