▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ-ին, այլ նաև դիվանագիտական ներուժին․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը պաշտոնապես մտահոգություն է հայտնում Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ: Մենք բացատրություններ ենք պահանջում, թե ինչու է Ռուսաստանը ինտենսիվ զինում Հայաստանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից ստացած խիստ իրարամերժ ազդակներից եւ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն նրանց զինված ուժերին, այլեւ դիվանագիտական ներուժին:

«Հուլիսյան մարտերից հետո հայկական կողմը ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որտեղ կենտրոնական դեր է խաղում ուժի սպառնալիքի բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումն ու հրադարարի ռեժիմի ամրապնդումը: Ըստ մեր գնահատականների՝ այս մոտեցումներն առաջնահերթություն են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ»,- ասել է խոսնակը:

Աննա Նաղդալյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին