▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հումորը լավ բան է, բայց մարդու ֆիզիկական հատկանիշների շուրջ հումորը շատ վատ տեղ է տանում

«Հումորը լավ բան է, բայց մարդու ֆիզիկական հատկանիշների շուրջ հումորը շատ վատ տեղ է տանում։ Քաղաքական հայացքների, արտահայտած մտքերի ու տենց լիքը բաների մասին կարելի է ու նույնիսկ անհրաժեշտ է հումոր անել, բայց Տեր Պետրոսյանի ֆիզիկական հատկանիշների մասին հումորը լավ չի։ Ամեն դեպքում ֆիզիկական հատկությունը մարդու ընտրություն չի, որը թույլ տա՝ հումորներ անել։

Շատ կարևոր է այս հարցում կոնսենսուս ունենալ, որը կբացառի ցանկացած մեկի ֆիզիկական հատկության մասին հումորը»,-գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով  դերասան Սերգեյ Դանիելյանի վերջին «Դիվադադար» հաղորդմանը, որում վերջինս արտահայտվում է Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին