▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել

Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:


Հիշեցնենք, որ Հունաստանում բռնկվել են մի քանի խոշոր հրդեհներ, հիմնականում Ատտիկա մայրաքաղաքային շրջանում: Զոհվել է 60 մարդ: Վերջին օրերին երկրում 40 աստիճանի շոգ է, իսկ երկուշաբթի իրավիճակը խորացել է ուժգին քամու պատճառով, ինչի հետեւանքով հրշեջները չեն կարողացել կրակը մարել:

Հրդեհները մարելու հարցում Աթենքն օգնություն է խնդրել Եվրամիությունից, քանի որ դրանք անվերահսկելի բնույթ են ստացել:



 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

          «Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնա­մասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել:

Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին