▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուշ-երեկո` նվիրված Արմենակ Արմենակյանի ծննդյան 60-ամյակին

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացել է հուշ-երեկո`նվիրված արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական և քաղաքական գործիչ Արմենակ Արմենակյանի ծննդյան 60-ամյակին:

Երեկոյի ընթացքում անդրադարձ է կատարվել Արմենակ Արմենակյանի անցած մարտական ուղուն, քաղաքական ու հասարակական գործունեությանը: Ազատամարտիկի մարտական ընկերները, հասարակական գործիչներ, վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով: Միջոցառմանը ելույթ են ունեցել անհատ կատարողներ, երաժշտախմբեր, պարային համույթներ, ցուցադրվել է Արմենակ Արմենակյանի մասին պատմող ֆիլմ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին