▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկայի գրառումը

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է մամուլի ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար

Հայաստանը սեր է. Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի. . .

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյան

Այս դժվարությունը նույնպես կհաղթահարենք. Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի առողջական վիճակի մասին

Ինչո՞ւ 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ աշխատել. . .

Մեր տղա. Միհրանն ու Արփին առաջին անգամ հրապարակել են իրենց որդու լուսանկարը

Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. Սոֆյա Հովսեփյան

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ. Փաշինյան

«Իմ քայլի» մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան

Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան

Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի). . .

Մանրամասներ՝ կառավարության կողմից հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումների մասին

Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը. Հրանուշ Խառատյան

Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին. Ռուբեն Հախվերդյանը՝ Անդրեի մասին

Առաջարկել եմ թույլ տալ հեռուստատեսային տաղավարներում աշխատել առանց դիմակների. Անի Սամսոնյան

Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության. . .

Ձերբակալվել են «օրենքով գող» և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը

Ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ․ ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը

Խոշոր վթար Լոռու մարզում. 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան

Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու...

ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն. . .

Հենա, ապե, կայնած ուղևոր․․․Տեսչական մարմնի ստուգումներն այսօր

Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ…Գևորգ Պետրոսյան

Սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածի տաղավար-սրճարանի ապամոնտաժումը. ՇՄՆ խոսնակ

Մանկատան շրջանավարտները բնակարաններ կստանան

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

Հիմա ղալաթ կանի մեկը, որ ասի՝ կառավարությունը կոռուպցիոներ ա. Նիկոլ Փաշինյան

ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ ա․ Փաշինյան

«Սասնա Ծռերի» հայտարարությունը՝ իրենց մեղադրանքի վերաբերյալ

Պաուզա Անոն սրտի շտապ վիրահատության կարիք ունի. դերասանուհուն օգնություն է անհրաժեշտ

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումները

229 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

Գյոզան տարին վարի տվին․․․Ռուբեն Մխիթարյանը նոր տեսանյութ է ներկայացրել

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների. . .

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուտով կլրանա մեկ տարին, ինչ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներում բերում եմ իմ անձնական օրինակը, որ մոտ 8 անգամ ավելի բարձր շուկայական արժեք ունեցող իմ բնակարանի համար ես վճարում եմ շատ ավելի քիչ հարկ, քան իմ ավտոմեքենայի համար։

Երեկ Կադաստրի կոմիտեի կայքի (շատ ուշացած) առցանց հաշվիչի միջոցով հաշվարկեցի, որ 2026-ին, երբ այս բարեփոխումն ամբողջությամբ գործի, ես իմ բնակարանի համար դեռ վճարելու եմ իմ ավտոմեքենայի գույքհարակի 60%-ը միայն, այնպես որ, բավական պահպանողական կադաստրային գնահատում է արվել ժամանակին։ Ի դեպ, իմ տան՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, իմ կարծիքով, գրեթե նույնչափ, այսինքն, 60%-ով ցածր է ներկայիս շուկայական արժեքից։

Միևնույն ժամանակ, անշարժ գույքի հարկի վերաբերյալ առկա քննարկումներում ի թիվս նախորդիվ հնչեցրած իմ առաջարկությունների՝ չհարկվող շեմը 10 մլն դրամ դարձնելու և որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկը առանց տույժերի գույքին ամրացնելու հնարավորության մասին, ցանկանում եմ ևս երկու միտք դնել շրջանառության մեջ։

Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից։ Կամ եթե սա շատ ուղղափառ համարվի, համայնքները կոնկրետ գույքերի կարող են ազատել հարկերից գոնե հուշարձանի վերականգնման համար կատարված ներդրումների չափով ։ Սրանով մենք կարող ենք լուծել կամ մեղմել Երևանի կենտրոնում ապրող, պայմանական ասված՝ միայնակ թոշակառուի կամ վերջին շրջանում "բնիկ" կոչված սեգմենտի խնդիրը։

Ի դեպ, երեկ մեկ անգամ ևս ստուգեցի ու պարզեցի, որ 45 տարվա վաղմություն ունեցող շենքերի դեպքում գրեթե 25%-ով նվազեցվող գործակից արդեն կիրառվել է կադաստրային գնահատման պրոցեսում (և իմ բնակարանը, կարծում եմ, դրա «շահառուներից» է):

Երկրորդ առաջարկը, որի միտքը տվել է իմ ընկերը, և իր համաձայնության դեպքում կավելացնեմ նրա անունը, վերաբերում է էներգախնայողությանը։ Սրանով առաջարկում ենք, անկախ կառուցման թվականից (չնայած կարելի է քննարկել) և գործող էներգախնայողության դասակարգման համակարգով, եթե շինությունը բավարարում է ինչ-որ դասի, օրինակ՝ -A-ից սկսած, ապա այն ևս կարող է մասնակի կամ ամբողջությամբ ազատվել անշարժ գույքի հարկի վճարումից։ Ինչպես նախորդը, այս մեկը ևս կարող է իրականացվել նաև համայնքային մակարդակով, ուղղակի պետք է գնահատում արվի, թե քանի շենք կարող է հավակնել նման կարգավիճակի։ Սա հատկապես կարող է մի ողջ ինդուստրիա ստեղծել, քանի որ մենք պետք է ունենանք նաև նման գնահատումներ իրականացնող փորձագետներ, որակավորել և այլն, իսկ մոտ ապագայում անշարժ գույք գնելիս բոլորն ինքնաբերաբար կսկսեն ուշադրություն դարձնել նաև դրանց էներգախնայողությանը։

Հուսով եմ, որ առցանց հաշվիչի ներդրմամբ այս կարևոր բարեփոխումը, որի մեկնարկը, ինչպես արդեն ասել եմ՝ համավարակով պայմանավորված ինքս հիմա չէի տա, հաղորդակցման պատշաճ հարթակ կունենա ու չի մնա անհատ պատգամավորների և մասնագետների պատրաստած, երբեմն շփոթեցնող աղյուսակների ու պարզաբանումների հույսին։

Իհարկե, եթե մենք ունենայինք հասցեների նորմալ ռեգիստր, շատ ավելի հեշտ կլիներ գտնել գույքը, բայց դրան կանդրադառնամ մեկ այլ առիթով»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին