▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանը «սկոտչով» կփակի Գալուստ Սահակյանի բերանը. «ՉԻ»

 

«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Գալուստ Սահակյանի հետ և նրան առաջարկել ԱԺ նախագահի պաշտոնը:
Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել վրեժ լուծել Հայաստանից՝ անհասկանալի է, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում թարգմանչի հաստիք պիտի ավելացվի: Ինչ-որ մեկն անպայման պիտի թարգմանի Գալուստ Սահակյանի ասածները: Եթե չեք հավատում, մի ընդարձակ մեջբերում անենք Գալուստ Սահակյանի՝ հենց երեկ արտասանած մտքերից. «Եթե նայում եք Հայաստանի ապագային, որը բոլոր իր ներշնչանքով պատկերվում է հաջող ապագա, այսպես ասեմ, այդ ապագայում, եթե դու կունենաս նորից 500 հազար թոշակառուներ, որոնք կդառնան իրենց թոշակներով հասարակության սոցիալապես մի մաս, որը չի ենթադրում, որ մենք ինչ-որ տեղ կարող ենք ավելի արժեքավոր խնդիրներ լուծած հասարակություն ունենալու պահանջ ներկայացնել հետագայում»: 
Հասկացա՞ք: Ըստ երևույթին Սերժ Սարգսյանը հենց այս միտքը լսելուց հետո է որոշել Գալուստ Գրիգորիչին  ԱԺ նախագահ դարձնել: 
Փաստորեն, Գալուստ Սահակյանը դառնում է Հայաստանի երկրորդ պաշտոնյան: Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանն արտասահման մեկնելուց առաջ «սկոտչով» կփակի նրա բերանը»:

«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Գալուստ Սահակյանի հետ և նրան առաջարկել ԱԺ նախագահի պաշտոնը:
Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել վրեժ լուծել Հայաստանից՝ անհասկանալի է, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում թարգմանչի հաստիք պիտի ավելացվի:

Ինչ-որ մեկն անպայման պիտի թարգմանի Գալուստ Սահակյանի ասածները: Եթե չեք հավատում, մի ընդարձակ մեջբերում անենք Գալուստ Սահակյանի՝ հենց երեկ արտասանած մտքերից. «Եթե նայում եք Հայաստանի ապագային, որը բոլոր իր ներշնչանքով պատկերվում է հաջող ապագա, այսպես ասեմ, այդ ապագայում, եթե դու կունենաս նորից 500 հազար թոշակառուներ, որոնք կդառնան իրենց թոշակներով հասարակության սոցիալապես մի մաս, որը չի ենթադրում, որ մենք ինչ-որ տեղ կարող ենք ավելի արժեքավոր խնդիրներ լուծած հասարակություն ունենալու պահանջ ներկայացնել հետագայում»: 
Հասկացա՞ք: Ըստ երևույթին Սերժ Սարգսյանը հենց այս միտքը լսելուց հետո է որոշել Գալուստ Գրիգորիչին  ԱԺ նախագահ դարձնել: 
Փաստորեն, Գալուստ Սահակյանը դառնում է Հայաստանի երկրորդ պաշտոնյան: Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանն արտասահման մեկնելուց առաջ «սկոտչով» կփակի նրա բերանը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին