Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դոցենտ Արփինե Հովհաննիսյանի և իր նախկին ուսանող Մարիամ Այվազյանի հեղինակած գրքի շնորհանդեսը, որը վերաբերում է մեդիաիրավունքին:

«Մի շարք գրքերի հեղինակ և համահեղինակ եմ, որոնք մասնագիտական ուղղվածություն ունեն։ Մեդիաիրավունքի դասագիրք գրելու մտահղացումը բավական երկար տարիների պատմություն ունի։ Երբ իրավաբանական ֆակուլտետին զուգահեռ սկսեցի նաեւ ԵՊՀ-ի Ժուսնալիստիկայի ֆակուլտետում դատավանդել։ Տարբեր կարգավիճակներում գործունեությամբ պայմանավորված՝ շատ էի առնչվում այդ ոլորտում առկա տարբեր տարբեր խնդիրների եւ ուսումնասիրում միջազգային փորձն ու դատական պրակտիկան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ձեռնարկին ծանոթացած լրագրողն ավելի պաշտպանված կլինի եւ բերելով իր իմացությունը հանրային տիրույթ՝ կստիպի իրավակիրառ, իրավապահ մարմիններին, դատարաններին՝ կիրառել այդ պրակտիկան.
«Որովհետեւ մենք ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ որոշումներ, որոնք այսօր քննարկվում են,ասում են՝ չկա այդ կարգավորումը մեր օրենսդրության մեջ, բայց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այդ հարցին լուծում է տվել:
Ես իսկապես հույս ունեմ, որ այս գիրքը նպատակին է ծառայելու, սա այն ամենն է, ինչ լրագրողները պետք է իմանան իրավաբանության մասին, իսկ իրավաբանները՝ լրագրության մասին»:
Շնորհանդեսին ներկա եղած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
Լուսանկարը՝ Aravot.am-ի


