▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»: Նշենք, որ ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։ Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները։

Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին