▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ` պատասխանս սպառիչ էր. Մարիամ Փաշինյանը՝ իր լուսանկարի շուրջ առաջացած քննարկումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իր լուսանկարի շուրջ համացանցում առաջացած քննարկումներին.

«Քանի որ, սիրելի լրագրողներ և օգտատերեր, կողքիս լուսանկարիչ է կագնած, և ես ինձ ավելի ապահով եմ զգում դիմակով, բացառելով վարակվելն ու վարակելը: Նաև, մինչ պատշգամբ հասնելը, անցել եմ փակ տարածքով, պատշգամբից դուրս գալու համար էլ պետք է անցնեի փակ տարածքով, իսկ պատշգամբում գտնվելու ընթացքում բնականաբար չէի նետելու դիմակս: Ձեռնոցներով եմ, քանի որ դիպչել եմ դռան բռնակին, որով բացել եմ դուռը: Նաև դուրս գալու համար էլ պետք է բացեի դուռը, բնականաբար բռնակին դիպչելով: Հույս ունեմ պատասխանս սպառիչ էր»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին