ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հաճախ է զավեշտալի պատմություններ ու գրառումներ ներկայացնում իր գործընկեր, եղանակի տեսության հաղորդավար Լիլի Հովերի մասին:
Այս անգամ էլ Գագիկ Սուրենյանը գրել է.
«Հայաստանի շոգ բնակլիմայական գոտիներում ապրողները բողոքում են, որ հովերը էս տարի ուշ է ընկնելու:
Ժողովուրդ, ես գլխի ընկա, թե ինչից է: Դուք նկատել ե՞ք, որ մեր Հովերը, /Լիլին, էլի/ 1 ամիս է արձակուրդ է գնացել... պահանջեք, թող հետ գա...))))»: