Armtimes.com-ը գրում է. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Կայքին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանին իսկապես առաջարկվել է Յուրի Խաչատուրովից հետո ղեկավարել ԱԱԽՔ-ը, սակայն այդ առաջարկը մերժել է այն հիմնավորմամբ, որ դեռ անհայտ է, թե 2018 թվականին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այսինքն՝ նորից անորոշություն կմտնի նրա ծրագրերում:
Հովիկ Աբրահամյանն ունենալով ժամանակավոր պաշտոն զբաղեցնելու փորձ (2014-ից 2016 թվականներին վարչապետ) չի ցանկացել եւս մեկ անգամ նման ռիսկի գնալ: Աբրահամյանը նպատակադրվել է այս մեկ տարում ամրապնդել իր դիրքերը, որպեսզի 2018 թվականին ավելի լուրջ հավակնություններով եւ ավելի ամուր դիրքերից կարողանա հանդես գալ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում