▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հովիկ Աբրահամյանը խաբել է Քոչարյանին՝ ասելով, թե ես «մեր եմ հայհոյել» իրեն...». «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է, որ «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը նոր ընթացք է ստանում: ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների:

Թերթի հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը հարցին, թե ո՞վ է, իր գնահատմամբ, թիվ մեկ մեղավորն այս գործում, պատասխանել է․ «2004 թվականին, այդ միջադեպի երկրորդ, երրորդ օրը, ինչպես նաեւ հետո՝ մայիսին, երբ այդ գործը քննվում էր, հունիսին ես չգիտեի այդ գործի ընթացքը ինչ հունով կգնա, ես այդ ժամանակ շատ օբյեկտիվ ձեւով տալիս էի Աշոտ Կարապետյանի անունը: Այնպես չէ, որ հիմա եմ շոշափում այն բանի համար, որ նա բարձր պաշտոնի է: Ես երբեք չեմ ուզի, որ իմ արյունը թափելու համար մեկ ուրիշ անմեղ մարդ մեղադրվի, իմ արյունը թափողները կոնկրետ մարդիկ են եւ կոնկրետ մարդիկ էլ պետք է պատասխան տան:

Վիրաբյանը մեղավոր է համարում նաեւ այն դատավորներին, որոնք այսքան տարի շարունակ արդար դատաքնություն չեն իրականացրել․ «Ես առաջին հերթին մեղադրում եմ հանրապետության իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, մեղադրում եմ Հովիկ Աբրահամյանին: Այս իշխանությունները երկրի պետական բյուջեից 31․000 եվրո վճարեցին ինձ Հովիկ Աբրահամյանի պատճառով:

Երկրորդ օրը ոստիկանության մարզային վարչության պետ Հունան Պողոսյանը, որին շատ եմ հարգում, հարց է բարձրացրել, որ ոստիկաններին պատժեն ինձ հետ այդպես վարվելու համար, իսկ մեղավոր ոստիկանները դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, թե քո հրահանգով ենք արել՝ մեզ պաշտպանի:

Հովիկ Աբրահմայանը գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ ասել, որ ես Ռոբերտ Քոչարյանին «մեր եմ հայհոյել», որի պատճառով ոստիկաններն այդպես են ինձ հետ վարվել: Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքական որոշում է կայացրել, որ ես եթե իրեն «մեր եմ հայհոյել», ուրեմն ոստիկանները ճիշտ են վարվել»:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին