▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի խորհրդականը կդառնա՞ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը

Օրերս հրաժարական տվեց ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը: Վարչապետի խորհրդականն իր հրաժարականը մեկնաբանել էր, որպես անձնական որոշում:

Politik.am-ն է հիշեցնում այդ մասին ու նշում, թե կայքի տեղեկություններով Արսեն Խառատյանի փոխարեն վարչապետի խորհրդական կնշանակվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Սույն գործիչը տարիներ առաջ եղել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը:

 

 

 

 

 

 

 

Կայքը նաև նշում է  Հայկ Մարտիրոսյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկանի հետ ԱՄՆ-ում զբաղվել է նկարների վաճառքով և ավելացնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ այդ բիզնեսի օրինականության հարցերով զբաղվում են ԱՄՆ իրավապահները. չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանի ապագա խորհրդականը հայտնվի նրանց ուշադրության կենտրոնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին