▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովոն «Yere1»-ի նոր եթերաշրջանում չի՞ նկարահանվելու

Շուտով «Արմենիա» հեռուստաընկերությամբ կվերսկսվի «Yere1»-ի նոր եթերաշրջանը: Նախագծի դերասան և սցենարիստ Գրիգոր Դանիելյան  խոսքով տևական դադարը միտումնավոր էր. «Մենք որոշակի ժամանակ դադար տվեցինք, որ հանգստանանք ու թարմ ուժերով վերադառանանք: Բնականաբար, չէինք կարող թողնել այս նախագիծը, քանի որ սա մեր ֆորմատն է ու անպայման պետք էր շարունակել այն»: Այս մասին գրում է esyes.am-ը:

«Yere1»-ի նոր եթերաշրջանում հանդես կգան նաև Սեպուհ Ապիկյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալից, «Եռաչափ սեր» հեռուստասերիալի դերասանները, Արմեն Թադևոսյանը: «Yere1»-ում հանդես կգա նաև Անդոն՝ որպես անհաջողակ լրագրող:  Նախագծի հին կազմից էլ եթերում կլինեն Մենչը, Զառան, Դելոն, Գրիգորը և այլք:

 Այս եթերաշրջանում հանդես չի գա Հովոն, ով, ինչպես Գրիգորը հայտնեց, հիմա ավելի շատ ֆիլմերում նկարահանվելով է զբաղված. «Զուտ զբաղվածությունն է խնդիրը: Հասկանում եմ, որ մարդիկ կարող են սկսել խոսել, թե ինչ-որ խնդիր է եղել, սակայն հավատացնում եմ, որ հարաբերությունները նույնն են, պարզապես հիմա տարբեր ոլորտներում ենք հանդես գալիս»:

Ըստ նախնական տվյալների՝ «Yere1»-ը եթերում կլինի մարտի կեսերից:

 



 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին