▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանի որդու գերեզմանը կառուցվում է Ռուբեն Հայրապետյանի ֆինանսներով , Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի ծախսերի հետ

Այսօր  համացանցում  1in.am-ի փոխանցմամբ,լուր տարածվեց, որ Պոդոլսկյան , 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող վարորդ  Հրաչյա Հարությունյանի որդու գերեզմանը կառուցվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցությամբ:

Կայքի փոխանցմամբ այդ մասին ասել էր Հրաչյա Հարությունյանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը:

Սակայն վերջինս իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, նշելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որ գերեզմանի կառուցման հարցերով զբաղվում է իր պապիկը, ով հաստատել է, որ գերեզմանի ծախսերը կատարվում են  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ և  Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի կառուցման ծախսերի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին