Հատուկ քննչական ծառայության պետը պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հանրային պահանջ լինի։ Այս մասին Սասուն Խաչատրյանը հայտարարեց ԱԱԾ պետի հետ խոսակցության ձայնագրության հրապարակումը պարզաբանելու նպատակով հրավիրված ասուլիսի ժամանակ։

Նա համարում է, որ այս ձայնագրության հրապարակումն ուղղված է իրենց կառույցները թուլացնելուն և արվում է նախկին իշխանությունների կողմից։ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ դա անում են մարդիկ, որոնց նկատմամբ հիմա հետապնդում կա։
ՀՔԾ պետը համարում է, որ այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի են դարձել 0038 հրամանի որոշ հատվածներ:
Կարդացեք նաև՝
Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ
ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է
Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին


