Այսօր՝ մայիսի 7-ին, Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենան Վլադիմիր Գասպարյանին դիմում է ներկայացրել:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Քոչարյանը խնդրում է ՀՀ Ոստիկանապետից, որպեսզի իր դիմումի համաձայն՝ ազատվի «օվիռի» պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բավարարել է Հովհաննես Քոչարյանի դիմումը, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ:
Հրաժարականի դիմում է ներկայացրել Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet