▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրաժարականից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ». Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում տեղ գտած բացատրություններին.

«Հրապարակումից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ, խոսել ենք, ես հարցրեցի՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե արդեն կայացրել է որոշում: Ինքն ասաց, որ արդեն կայացրել է որոշում: Միակ դիտարկումը, որ պետք է ասեմ, Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, իմ դիրքորոշումները էականորեն տարբերվում են:

Հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրութուններ, ես ինքս էլ նրա բացատրություններն ընդամենն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին