▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվում եմ.Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող Վոլոդյա Ավետիսյանը, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Շինծու մեղադրանքով դատապարտվել եմ 6 տարվա ազատազրկման, և արդեն 3 տարի գտնվում եմ բանտարկության մեջ: Այդ 3 տարվա ընթացքում, համաձայն գործող օրենսդրության, Վարդաշեն ՔԿՀ-ի ադմինիստրացիան 4 անգամ ինձ ներկայացրել է «Վաղաժամկետ ազատման» հանձնաժողովին, սակայն 4 անգամ էլ մերժել է իմ վաղաժամկետ ազատման հնարավորությունը՝ չներկայացնելով որևէ հիմնավոր բացատրություն: Մեր երկրում դատապարտյալները գտնվում են բռնատիրական ռեժիմի իշխանության ներքո և այդ մթնոլորտում վերը նշված հանձնաժողովի գործունեությունը դառնում է անիմաստ և անմիտ: Ուստի ես հրաժարվում եմ որևէ գործակցություն ունենալ հանցավոր ռեժիմին սպասարկող այդ հանձնաժողովի հետ, և կարծում եմ, որ այդ հանձնաժողովը կարելի է լուծարել»:

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ որոշման մեջ առանց հիմնավորման  մեկ բառ է գրված եղել՝ մերժել.

«Ինչի՞ համար են մերժել, կալանավորն ի՞նչ պետք է անի, որ հետագայում չմերժվի, ոչ մի բառ չի ասվում»,-ասաց  Գագիկ Սարուխանյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին