▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանը՝ Ադրբեջանի «միջուկային» սարսափ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովում, հարցազրույց է տվել ալիևյան haqqin.az-ին և կրկին հայտարարել, որ Հայաստանը ունի միջուկային զենք...

Նախ, Բագրատյանը նշել է, որ իր հայտարարություններն այն մասին, որ Երևանը միջուկային զենք ունի դեկլարատիվ բնույթ չեն կրում, և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից... «Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես դա անկեղծորեն եմ ասում», - ասել է Բագրատյանը...

Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով, որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ,ինչին Բագրատյանը պատասխանել է,որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից...

Հրանտ Բագրատյանն առաջին անգամը չէ, որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս...Պետք է նշեմ, որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում...Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային «գերտերություն» լինելու հանգամանքից...

Ի դեպ,ըստ տարածված լուրերի ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ,որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած «Քեթիի սարերը»...Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք,իբրև թե,տարհանվել են...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին