Կառավարությունում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանին վերաբերող քննարկում:

Հիշեցնենք, որ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ կենտրոն-թանգարանի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Դարձյալ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկի մասին.
Քանի որ հաշվետու եմ հանրության առաջ. հրապարակում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրված մասնագիտական հայեցակարգային տեղեկանքի այսօրվա թարմացված տարբերակը և Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի շինրարության թույլտվությունը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ:
Այսպիսով` ՀՀ վարչապետը շուրջ երկու ամիս է` իր ձեռքին ունի Կենտրոնի հայեցացակարգի այս մասնագիտական տեղեկանքը, իսկ Երևանի քաղաքապետը արդեն մեկ ամիս է, ճարտարապետական նախագծի և պատկան ՃՀԱ-ի հիման վրա տվել է երրորդ հարկի շինարարության թույլտվությունը: Մնացած տեղեկությունը տեղեկանքում: Գնդակը շարունակում է մնալ ՀՀ կառավարության դաշտում»:


