▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Տեր-Աբրահամյան. Դադարեցրեք պայքարը 2008 թվի դեմ

Քանի Րաֆֆին հանրահավաք ա անում նորից, ուրեմն, կարծում եմ ընդդիմադիր տարբեր հատվածների միջեւ հրադադարը պետք է ուժի մեջ լինի: Երեգվա համեմատ իրավիճակը նորից փոխվեց: Միյան մի թախանձագին խնդրանք, աղաչանք, չգիտեմ պահանջ, ոնց ասեմ, որ հասկանաք ունեմ Րաֆֆու բոլոր կողմնակիցներին: Ժողովուրդ ես ձեզ շատ եմ խնդրում, ասեք էդ մարդուն, հասկացրեք, չգիտեմ մի բան արեք, թող դադարեցնի էդ պայքարը 2008 թվի դեմ, մեռա իշմար տալով, այ ձեր ցավին մեռնեմ: Նոր միացրեցի, որ նայեմ Պետորսի հաղորդումը: Ոնց միացրեցի այդպես էլ անջատեցի: Ասում ա, ես 1988-ից էդպիսի հոգի չեմ տեսել: Մեռնեմ ես քո հոգուդ, հասկացի նախ՝ դու Լեւոնի դեմ չես պայքարում, երկրորդ՝ դու դրանով Լեւոնին չես հարվածում, այլ 2008-ի շարքային հանրահավաքի մասնակցին, երրորդ՝ դու ոչ մեկին վատություն չես անում դրանով, այլ միայն ու միայն քեզ ու քո շարժմանը: Նույն էդ շատ վատ Լեւոնից օրինակ վերցրու, նա եկավ ու ասեց ես Ստեփան եւ Կարեն Դեմիրճյանների շարունակողն եմ: Լրիվ լուրջ ու անկեղծ եմ ասում, էս մանկական նեղացկոտությամբ չի ստացվի մոտդ ոչինչ, հասկացի, հաղթած թեկնածուն հաղթողի ուժեղի դիրքերից պետք է խոսի, ոչ թե թույլի ու նեղվածի: Սա ընդհանրապես Լեւոնի հարց չի: Դու ես ասում, որ անձերի հարց չի: Բա ո՞նց ես խտրականություն դնում, այ քո ցավդ տանեմ: Ժողովդրի վստահությունը ստացած մարդը չի կարող անցյալում գտնվել անընդատ: Էսօր առաջին անգամ եղել էի Հանրահավքին: Ոտքս էլ այդտեղ չեմ դնի, քանի ԻՆՁ, անձամբ ԻՆՁ չդադարես վիրավորել, որովհետեւ էդ անտեր 2008-ն իմն ա եղել: 2013ն էլ իմը կարող է դառնալ, եթե օրը մեջ չվիրավորես ինձ, չվանես: Առաջին դեպքը չի, հո անընդատ լեզվի սայթակում չի՞ լինի: Խնդրում եմ այս գրառմանս տակ միայն կորեկտ ոճի մեկնաբանություներ լինեն: Բոլորը տեսել են, որ էս օրերին ես մեծավ մասամբ դեմ եմ արտահայտվել ընդդիմադիր տարբեր խմբերի միջեւ անկապ բազառների: Հիմա էլ նույնի կոչ եմ անում: Եվ նախեւառաջ կոչ եմ անում Րաֆֆի Հովհաննիսյանին անընդատ առիթ չտալ նման բաների: Հուսամ ճիշտ կհասկացվեմ: Հարգանքներով բոլորի նկատմամբ:

 

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին