▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Թոխատյանին Արցախում պաշտոն ե՞ն տվել

Ի՞նչ են խոսում. այդպես էլ անհայտ մնաց, թե դերասան, հանդիսավար Հրանտ Թոխատյանին Արցախում պաշտոն տվեցի՞ն, թե՞ ոչ:

Հարցնում է esyes.am-ն ու նաև պատասխանում:

Իրականում. հիշեցնենք, որ ամիսներ առաջ` 2012-ի ամռանը, խոսակցություններ տարածվեցին, որ «Շարմ» ընկերության փոխտնօրեն, դերասան Հրանտ Թոխատյանն այսուհետև աշխատելու է նաև ԼՂՀ-ում, շատերն էլ արդեն պաշտոնների իրենց վարկածներն էին առաջ քաշում` ի հեճուկս Թոխատյանի լռության: Մինչ ամսագիրը տպագրության հանձնելը փորձեցինք ճշտել Հրանտ Թոխատյանից, թե ինչ եղավ Ղարաբաղում «խոստացված լավ աշխատանքը»: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մի քանի ամիս է` աշխատում է այնտեղ և անում է այն աշխատանքը, ինչ այստեղ. «Ոչ մի պաշտոն չեմ ստացել. անում եմ այն, ինչ այստեղ` «Շարմ» ընկերությունում եմ անում: Այդքանը»: Թե ինչով էր դերասանն այնտեղ զբաղվելու, պարզ չէր: Փոխարենը` Հրանտ Թոխատյանը նշել էր, որ այնտեղի գործերը զուգահեռաբար տանելու է այստեղի անելիքների հետ: Հիշեցնենք, որ news.am-ը (մայիսի 12, 2012թ.) հղում անելով «Ժողովուրդ» թերթին` գրել էր.

«Թերթի հավաստի տեղեկություններով` դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղափոխվել Արցախ և բնակություն հաստատել այնտեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը` Թոխատյանը` հավելելով. «Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ... Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել»,- վերոնշյալ թերթին հայտնել էր դերասանը:

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դերասան, հաղորդավարն այդպես էլ ոչ մի հստակ պաշտոն կամ դիրք չի զբաղեցնում Արցախում: Ասում են, որ Հրանտ Թոխատյանն ինքը պետք է որևէ նախագիծ առաջարկեր, թե ինչ կարող է անել Արցախում և ինչ թիմով: Սակայն, ըստ մեր արցախյան աղբյուրների, մինչև հիմա հստակ ոչինչ չկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին