▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Կառավարությունը երկուշաբթի մեծ քննարկում է կազմակերպել Ամուլսարի հարցով․ հանդիպումը կայանալու. . .

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի. Դավիթ Պետրոսյան

Նոր մանրամասներ` Երեւանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների. . .

Սկսենք ամենահաճելիից․ Նիկոլ Փաշինյանն առաջին պարգևը հանձնեց «Միսս»-ին

Ուժեղ և դուխով մասնակիցներ․․․Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական խաղերի փակման արարողությանը

13-ամյա հղի աղջիկը կեսարյան հատմամբ տղա է ունեցել. երեխայից հրաժարվել են

«Իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում». Դավիթ Սանասարյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի մասին

Մեր շահագրգռությունն այն է, որ ոչ թե մենք, այլ դուք փող աշխատեք. Նիկոլ Փաշինյան

Ծանոթներին հեշտ բացվո՞ղն եք տալիս. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» էքսպոյին

Ոստիկանները Երևանում կրկին գրպանահատի են բերման ենթարկել. նա գողություն էր արել ավտոբուսում

Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան 80 մետր գլորվել է ձորը. վարորդը ողջ է մնացել

Գյումրիի ճանապարհին գտնվող մատուռն ամբողջությամբ այրվել է

Սերժը պատրաստ է նստել. Արմեն Աշոտյան

Ճոխ, բայց դատարկ կինոյի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». ՈւՂԻՂ

Մարտական ուղի անցած գեներալը չէր կարող էդպիսի բան անել. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից. . .

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից. ԱՀ ՊԲ

Վերնաշապիկս արդեն հանել եմ. Դավիթ Խաժակյան

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն

Իշխանություննե­րին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հոգևորականների հայտարարությունը

Արագածոտնի մարզպետն ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները միասին

«Դա տարօրինակ չի՞ թվում». Դանիել Իոաննիսյան

Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

«Սա դավաճանության ու մորթապաշտության քրեստոմատիկ օրինակ է». Արամ Սարգսյան

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին

«Ուղի՞ղն ես նայում»․ Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին․ Նրանք Սևանի «Բոհեմ»-ում էին

Գրիգոր Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ անհապաղ հեռացնելու՝ Ստամբուլյան Կոնվենցիայի դեմ. . .

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Մշակութային իրադարձություններ ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչվեցին Նոր Հայաստանում

Ինչպե՞ս է կանխվել զինված բախումը Երևանում․Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

«Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, հետևաբար նրա լիազորությունները համարվում. . .

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։



«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին: Բացի այդ, անթույլատրելի էր նաև հողերի կատեգորիայի նշված փոփոխությունը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի, իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը, որպիսին անտառային ֆոնդի հողերը չեն հանդիսանում:

 

 

 

 

 

 

 

 

Նախնական տվյալներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի անտառածածկ հողերը Կոտայքի մարզպետը 04.12.2006թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան ՝ գրությանը կցելով նաև ՀՀ Կառավարության՝ 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգի համաձայն կազմված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնց վրա բացակայել են, նշված որոշմամբ սահմանված կարգով, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված լինելու վերաբերյալ տվյալները: Մարզպետի կողմից ներկայացված առաջարկությունը, առանց նշված համաձայնությունների, տարածքային կառավարման նախարարությունից ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որտեղ էլ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, որը ներառվել է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի նիստի օրակարգում՝ որպես լրացուցիչ հարց՝ 47-րդ համարի ներքո և ընդունվել։

 

 

 

 

 

 

 

 

 

Արդյունքում՝ օրենսդրության պահանջների խախտմամբ փոխվել է Հրազդան համայնքի անտառային ֆոնդի 50.48 հա հողատարածքի նպատակային նշանակությունը՝ 36.48 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիայի՝ խառը կառուցապատման համար, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի՝ հանգստի կազմակերպման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել Հրազդան համայնքին, որն էլ իր հերթին հողատարածքը բաժանել է տարբեր հատվածների ու հրապարակային սակարկություններով վաճառել տարբեր քաղաքացիների։ Հետագայում նշված հողատարածքները 2009 թվականի հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով միացվել են Ծաղկաձոր համայնքին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին