▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Այս մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապն է ասել՝ կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում:

Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ եւ երկարատեւ լուծմանը հասնել՝ հանուն ժողովուրդների բարօրության։

Ֆրանցիսկոս պապը, անդրադառնալով համավարակի ժամանակահատվածում ՄԱԿ-ի՝ գլոբալ հրադադարի կոչին,  խոստացել է աղոթել հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին