▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ, դու գոնե հիշո՞ւմ ես, որ Չավուշ, Դրո, Անդրանիկ ու Նժդեհ ես ունեցել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

125 ամյակդ նշում ես, որ ի՞նչ անես, սիրելի ՀՅԴ։ Առանց հասկանալու, կամ հասկանալով, քո վախի պատճառով մի ամբողջ 125 տարի քցեցիր ջուրը... դու գոնե հիշո՞ւմ ես, որ Արաբո ու Սերոբ Աղբյուր ես ունեցել։ Դու գոնե հիշո՞ւմ ես , որ Չավուշ, Դրո, Անդրանիկ ու Նժդեհ ես ունեցել։ Դու գոնե գիտե՞ս, որ Նեմեսիս ու ԱՍԱԼԱ ես ունեցել։ Էլ չխոսենք մնացած հերոսների մասին, քանզի դաշնակն ենքան հերոսա տվել, որ ժամերով կթվենք... Դու գոնե գիտե՞ս, որ այդ հերոսները մեռել են նրա համար, որ մենք ապրենք. ոչ թե սողանք ու ծախվենք... չեմ ուրանում անկուսակցականների կամ մյուսների արածները, ուղակի երբ ձեռա տալիս հիշում եք, որ վերը նշվածները դաշնակ են եղել... ու դու էսօր կանգնե՞լ ես հայրենիքդ գռփած խուժանի կողքին։ Դու գոնե գիտե՞ս, որ քո կուսակցական ընկերների ճնշող մեծամասնությունը քեզ հետ չէ։
Հ.Գ. Ասածս ինչա, որ 125 ամյակ ես նշում որ ի՞նչ անես։ Դա իրավունք ունի նշել միայն իսկական դաշնակը...

Գագիկ Միքայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին