▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն արյունահեղության հոտ է առնում.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում։ Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի. «Մենք կարող ենք կորցնել այն ամենն, ինչ որ ունենք՝ փորձելով իբրեւ թե ունքը սարքելու տեղ աչքն էլ հանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինենք»: Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետեւում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին. «Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետեւ Աստված տա հաջողվի»: Ըստ պարոն Ռուստամյանի, Գագիկ Ծառուկյանն առաջինն է ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին: Եվ Սերժ Սարգսյանը համապատասխան ձեւով արձագանքելու հիմքեր ունի. «Ամսի 5-ին, երբ որ օրինակի համար կարդում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթը, ես դա բացարձակապես չեմ ընդունել, որ իր այսպես ասած կյանքի գնով կամ ժողովրդին հրապարակներ հանելով, լցնելով կանխի ի՞նչը` Սահմանադրական բարեփոխումները: Է, լավ: Սա ժողովրդավարական մոտեցում է։ Եվ երբ որ էսպես եք վարվում, դուք տալիս է քարտ բլանշ իշխանություններին, որ ասեն` տեսեք իրանց պահանջն ինչն է, ուրեմն ես պետք է կոշտացնեմ իմ դիրքորոշումները, որպեսզի կարողանամ ժողովրդավարական բարեփոխումները անցկացնեմ»:Դաշնակցությունն ուզում է, որ սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան: Այս հակամարտությունն արտահերթ ընտրություններով հանգուցալուծելն, ըստ պարոն Ռուստամյանի, հարցի լուծում չէ։Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ «Այն մեխանիզմները, որոնք աշխատում են ընտրությունների ժամանակ, շատ քիչ կապ ունեն ժողովրդի համակրանքի հետ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին