▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրանոցների գները կտրուկ բարձրացրել են. «Հրապարակ»

«Մենք ժամանակին գրել էինք, որ ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են, ազատ տեղեր էլ չկան: Եթե նախկինում մեկ օրվա համար երևանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում: Բնականաբար, հյուրանոցներից ասում են, որ գների բարձրացումը սեզոնային է կամ չի թանկացել, պարզապես զեղչեր չեն գործում այդ օրերին, կամ՝ պահանջարկով է պայմանավորված թանկացումը և այլն:

 

Մեր տեղեկություններով, առաջիկայում ամենաբարձր մակարդակով հանդիպում է նախատեսված հյուրանոցների ղեկավարների հետ: Սակայն պետությունը որևէ լծակ չունի ազդելու հյուրանոցների գների վրա, էկոնոմիկայի նախարարությունը ևս ոչինչ չի կարող անել: Բայց իշխանություններն այժմ փորձում են ինչ-որ բան կարգավորել: Ի դեպ, ժամանող մի շարք հյուրերի ծախսերը հոգալու են պետբյուջեից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին