▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հզորների կռիվ է սկսվել». Ռուբեն Հայրապետյանը ելել է Գագիկ Ծառուկյանի դեմ

,,Հզորների,, կռիվ է սկսվել...

Նեմեց Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը, ելել է Գագիկ Ծառուկյանի դեմ, Գագիկ Ծառուկյանը՝ հանուն սեփական ամբիցիաների կամ գուցեև հանուն օրինականության՝ Արթուր Բաղդասարյանի դեմ... Հիմա նույն Գագիկ Ծառուկյանն իր նախկին թիկնապահ, ապա սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի միջոցով՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ... Ու ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՕԿ քարտուղարն առաջարկում է Ռուբեն Հայրապետյանին հրաժարական տալ և սառը ջուր խմել... Գուցե սա համարժեք պատասխան է Նեմեց Ռուբոյին այն բանի համար, որ վերջինս ,,թերագնահատել,, էր Ծառուկյանի գործունեությունը և ծաղրել նրան... Գուցե շուտով նոր զարգացումներ էլ լինեն...
Այս ամենի պատճառը, թերևս, այն է, որ սպորտը ևս սեփականաշնորհվել է մեր մի շարք օլիգարխների կողմից, որոնք այն վերածել են փառասիրության հանգրվանի: Ու հենց փառասիրությունն էր պատճառը, որ անգամ շաշկի ու սեղանի թենիս չխաղացող Արթուր Բաղդասարյանը որոշել էր դառնալ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ... Փառատենչ ու սնապարծությունից տրաքվող մեր օլիգարխները հովանավորում են սպորտի տարբեր բնագավառներ՝ ըստ էության կանխելով ամեն մի մասնագիտական և արհեստավարժ մոտեցում, եթե կարելի է ասել՝ գիտական մեթոդաբանություն: Ազգային ֆուտբոլն, իհարկե, վերելք չի ապրում, այլ հավաքականը հենվելով անհատականություններին, հաղթանակներ է արձանագրում, մինչդեռ մեր ակումբային ֆուտբոլը, մանկապատանեկան ֆուտբոլը ողբերգական վիճակում են: Թշվառության են դատապարտված մեր բազմաթիվ մարզադպրոցներ, լուրջ ներդրումներ չեն արվում արհեստավարժ և սիրողական սպորտի զարգացման համար... Այս կամ այն հաղթանակից հետո մարզիկին ավտոմեքենա տալը ոչ թե շռայլ հոգու դրսևորում է, այլ ընդամենը ցուցադրականություն, սնապարծություն: Այդ մեքենաների գումարները ներդրեք մարզադպրոցներում, որպեսզի ծանրամարտիկները բետոնապատ հատակին ու անձրևի կաթկթոցներից գունաթափ եղած առաստաղներով դահլիճներում չպարապեն, որպեսզի կարողանանք վերականգնել մեզ ահամար այնպիսի ավանդական մարզաձևեր, ինչպիսիք են բասկետբոլը, լողը, խոտի հոկեյը... Ի վերջո, բոլորին հավասար աչքով նայել է պետք, բոլորի մասին հոգ տանել է պետք...
Թե չէ փառասիրության ու ինքնացույցի հանդեսներ միշտ էլ կարելի է սարքել:
Ու այս ամենից հետո, իսկապես, պետք է շատ ֆեդերացիաների նախագահներ մտածեն, որ հրաժարականը ճիշտ որոշում կլինի...

Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին