▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի աջակցություն» Փաշինյանի՝ փողով ակցիաների հեղինակները կապ ունեն ԲՀԿ-ի եւ Ռեֆորմիստների հետ

armtimes.com-ը գրում է. Մի քանի օր է՝ համացանցում տարածվում են մի քանի անձանց ֆեյսբուքյան նամակագրության հատվածներ, ըստ որոնց՝ ինչ-որ անձինք, մոտ 20 օր շարունակ կես ժամով պետք է փակեն մայրաքաղաքի որոշ փողոցներ, որի դիմաց կես ժամի համար կստանան 1000 դրամ վճար: «Ցուցարարներին» հավաքագրողը նշում է, որ ցույցերը ԲՀԿ-ն է կազմակերպում, բայց Նիկոլ Փաշինյանի անունից, սակայն իրականում առանց վերջինիս իմացության:

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով՝ մի խումբ անձինք հոկտեմբերի 26-ին «Կեցցե Հայաստան» գրությամբ պաստառներով ակցիա են իրականացրել Օպերայի հրապարակին հարակից հատվածում՝ փակելով Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաները: Ակցիան առաջնորդող կինը ոստիկանին ասում է՝ ի՞նչ կլինի, եթե 10 րոպեով փակվի փողոցը՝ շարունակելով. «Եթե ես իրավունքներ եմ խախտում, նույն հաջողությամբ իմ իրավունքներն էին խախտվում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերին ճանապարհներ էին փակվում: Ես դեմ եմ հակահեղափոխությանը, բայց ուզում եմ Նիկոլ Փաշինյանը կատարի խոստումները, ձեզ դո՞ւր է գալիս երկրի վիճակը, դո՞ւր է գալիս՝ ինչպես եք ապրում: Սա կառավարության դեմ բողոքի ակցիա չէ, պարզապես ֆլեշմոբ է»:

Բողոքի ակցիայի կամ «ֆլեշմոբի» կազմակերպիչ այս կինը «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատրյանն է: Այս կուսակցության ղեկավարը նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է:

Տեսանյութում երեւում է, որ «ֆլեշմոբի» ժամանակ գլխարկով մի տղամարդ, որի դեմքը հազիվ է երեւում, ներկայանալով սովորական քաղաքացի, մոտենում է ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Խաչատրյանին եւ հարցնում՝ ինչո՞ւ եք փակել փողոցը, ի՞նչ եք ուզում ու արագ հեռանում:

 

 

 

 

 

 

Այդ մարդն էլ, ըստ որոշ խոսակցությունների, «Ռեֆորմիստներ» կուսակցության  փոխնախագահ Կարեն Վարդանյանն է: Նրա հետեւում կանգնած աղջիկը «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Մարիամ Պետրոսյանն է: Թեեւ Վահան Բաբայանը հայտարարում է, որ կուսակցությունը «Կեցցե Հայաստան» ակցիայի հետ առնչություն չունի:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին