▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ գրառումների պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն է

Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում վերջին 5 տարվա մշտական բնակություն, որը ես չունեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ  Հասմիկ Պապյանը:

«Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու հետևաբար վրեժխնդիր լինելն է: Կրկնում եմ՝ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում վերջին 5 տարվա մշտական բնակություն, որը ես չունեմ: Ես մոտ 37 տարի զբաղեցրել եմ երանելի մի պաշտոն, որը վերադաս չի ունեցել, իսկ պարգևավճարները եղել են ծաղիկների և հոտնկայս ծափերի տեսքով...»,- գրել է նա:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին