▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի գիտություն ՀՀ-ից մեկնող աշխատանքային միգրանտների

 

Հունվարի  2-ից  սկսած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելոռուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում  թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ  թվում՝ պատենտ:
 
Միևնույն ժամանակ, ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու  և գտնվելու համար  անհրաժեշտ է ունենալ  գործատուի  հետ  կնքված  աշխատանքային  կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ  որում՝ որպես գործատու կարող  են հանդես գալ նաև  ֆիզիկական անձինք:
 
Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը՝ իրազեկելով Եվրասիական տնտեսական միության  անդամ  պետությունների   տարածքներում ՀՀ   քաղաքացի  աշխատանքային  միգրանտների  կողմից աշխատանքային  գործունեություն  ծավալելու կարգի և  պայմանների  մասին:
 
Ըստ այդմ, մասնավորապես, ԵՏՄ  անդամ  պետությունների  տարածքում  ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտների և  նրանց  ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում  է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ  որում՝ պայմանագրում նշված  ժամանակահատվածում  ինչպես  աշխատանքային  միգրանտը, այնպես  էլ  նրա  ընտանիքի  անդամները   կարող  են  ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին  վերադառնալ  տվյալ  երկիր:
 
Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած, 90–օրյա ժամկետը լրանալուց հետո,  պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտն  իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու:
 
Այն  դեպքերում,   երբ   աշխատանքային  միգրանտն  ունի   ուժի  մեջ  գտնվող  աշխատանքի  թույլտվություն  կամ պատենտ,   նա  կարող  է  սպասել  մինչև    այդ   փաստաթղթերի  ժամկետի  ավարտը,  որից  հետո գործատուի հետ  կնքել պայմանագիր:
 
Ռուսաստանի  տարածքում   պայմանագրի  հիման վրա աշխատող ՀՀ  քաղաքացիներից  չի  պահանջվում  ներկայացնել ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության  և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող  փաստաթղթեր, ինչպես նաև՝ թմրամոլության  և  շրջապատի համար  վտանգ ներկայացնող  ինֆեկցիոն հիվանդությունների  բացակայությունը  հավաստող  փաստաթղթեր, ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի  բացակայության  վերաբերյալ  հավաստագիր:
 
ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում  են   ԵՏՄ  անդամ  պետությունների  լիազոր մարմիններում գրանցվելուց, գտնվելու վայրում հաշվառվելուց՝ աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:
ՌԴ  տարածք մուտք գործելիս ՀՀ   բոլոր    քաղաքացիները  պետք  է  լրացնեն  միգրացիոն  քարտ:
 
Ընդ  որում,   աշխատելու  նպատակով  այդ երկիր  մուտք   գործող  քաղաքացիները, միգրացիոն  քարտի   «այցի նպատակը»  տողում  պետք  է  նշեն «աշխատանք»  բառը: Միգրացիոն   քարտ  լրացնելու պահանջից  ազատվում  են  միայն  այն քաղաքացիները,  որոնց  ՌԴ-ում  գտնվելու ժամկետը չի գերազանցելու   մուտք գործելու ամսաթվից սկսած 30–օրյա ժամկետը: 
 
ԵՏՄ անդամ պետությունների  տարածքներում  ճանաչվում են կրթության վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք տրված են Հայաստանի  Հանրապետության կրթական կազմակերպությունների կողմից՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման: 
 
Այն  անձանց  նկատմամբ,  ովքեր  հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, կիրառվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը:
Նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան: 
 
ՀՀ լիազոր մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան: 
 
Գործատուները, աշխատանքների կամ ծառայությունների պատվիրատուներն իրավունք ունեն պահանջել կրթության վերաբերյալ փաստաթղթի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով նոտարական թարգմանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ կրթության վերաբերյալ փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկել, այդ թվում՝ տվյալների տեղեկատվական բազաներ, կրթության վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ դիմելու միջոցով:
 
ՀՀ  քաղաքացի   աշխատանքային  միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը և ապահովագրությունը, բացի կենսաթոշակայինից, իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող պայմաններով և կարգով:
 
ՀՀ  քաղաքացի   աշխատանքային  միգրանտների աշխատանքային (ապահովագրական) ստաժը գումարվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժին՝ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով, բացի կենսաթոշակայինից՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության համաձայն:
 
ՀՀ  քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրին համապատասխան:
ՀՀ  քաղաքացի աշխատանքային  միգրանտները  և նրանց ընտանիքների անդամները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում  արտակարգ և անհետաձգելի վիճակներում կարող են  ստանալ  շտապ բժշկական օգնություն: 
 
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի, այդ թվում՝ նախկին, պահանջով գործատուն պարտավոր է անհատույց նրան տրամադրել տեղեկանք և դրա հաստատված պատճենը՝ նշելով մասնագիտության (մասնագիտացման, որակավորման և պաշտոնի), աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
 
ՀՀ քաղաքացի աշխատանքային  միգրանտի երեխաները, որոնք նրա հետ համատեղ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։
 
ՀՀ քաղաքացի  աշխատանքային  միգրանտի  եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայն։
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»
- See more at: http://pastinfo.am/hy/node/60174#sthash.oCxhkqem.dpuf

Հունվարի  2-ից  սկսած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելոռուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում  թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ  թվում՝ պատենտ: Միևնույն ժամանակ, ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու  և գտնվելու համար  անհրաժեշտ է ունենալ գործատուի  հետ  կնքված  աշխատանքային  կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ  որում՝ որպես գործատու կարող  են հանդես գալ նաև  ֆիզիկական անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը՝ իրազեկելով Եվրասիական տնտեսական միության  անդամ  պետությունների   տարածքներում ՀՀ   քաղաքացի  աշխատանքային  միգրանտների  կողմից աշխատանքային  գործունեություն ծավալելու կարգի և  պայմանների  մասին: Ըստ այդմ, մասնավորապես, ԵՏՄ  անդամ պետությունների  տարածքում  ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտների և  նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում  է պայմանագրի գործողության ժամկետով:

Ընդ  որում՝ պայմանագրում նշված  ժամանակահատվածում  ինչպես  աշխատանքային միգրանտը, այնպես  էլ  նրա  ընտանիքի  անդամները   կարող  են  ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին  վերադառնալ  տվյալ  երկիր: Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած, 90–օրյա ժամկետը լրանալուց հետո,  պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ  քաղաքացի աշխատանքային  միգրանտն  իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու: Այն դեպքերում, երբ աշխատանքային  միգրանտն  ունի   ուժի  մեջ  գտնվող  աշխատանքի  թույլտվություն կամ պատենտ,   նա  կարող  է  սպասել  մինչև    այդ   փաստաթղթերի  ժամկետի ավարտը,  որից  հետո գործատուի հետ  կնքել պայմանագիր: 

Ռուսաստանի  տարածքում   պայմանագրի  հիման վրա աշխատող ՀՀ  քաղաքացիներից չի պահանջվում  ներկայացնել ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության  և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող  փաստաթղթեր, ինչպես նաև՝ թմրամոլության  և շրջապատի համար  վտանգ ներկայացնող  ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը  հավաստող  փաստաթղթեր, ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի  բացակայության վերաբերյալ  հավաստագիր: 

ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում  են ԵՏՄ  անդամ  պետությունների  լիազոր մարմիններում գրանցվելուց, գտնվելու վայրում հաշվառվելուց՝ աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:ՌԴ  տարածք մուտք գործելիս ՀՀ   բոլոր    քաղաքացիները  պետք  է լրացնեն  միգրացիոն  քարտ: Ընդ  որում,   աշխատելու  նպատակով  այդ երկիր  մուտք   գործող  քաղաքացիները, միգրացիոն  քարտի   «այցի նպատակը»  տողում  պետք  է նշեն «աշխատանք»  բառը: Միգրացիոն   քարտ  լրացնելու պահանջից  ազատվում  են միայն այն քաղաքացիները,  որոնց  ՌԴ-ում  գտնվելու ժամկետը չի գերազանցելու   մուտք գործելու ամսաթվից սկսած 30–օրյա ժամկետը: 

ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում  ճանաչվում են կրթության վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք տրված են Հայաստանի  Հանրապետության կրթական կազմակերպությունների կողմից՝ առանց աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերի անցկացման:  Այն  անձանց  նկատմամբ,  ովքեր  հավակնում են զբաղվել մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ, կիրառվում է աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը:

Նրանց կարող է թույլատրվել զբաղվել համապատասխանաբար մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:  ՀՀ լիազոր մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան:  Գործատուները, աշխատանքների կամ ծառայությունների պատվիրատուներն իրավունք ունեն պահանջել կրթության վերաբերյալ փաստաթղթի՝ աշխատանքի տեղավորման պետության լեզվով նոտարական թարգմանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ կրթության վերաբերյալ փաստաթղթերի ստուգման նպատակներով հարցումներ ուղարկել, այդ թվում՝ տվյալների տեղեկատվական բազաներ, կրթության վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած կրթական կազմակերպություններ դիմելու միջոցով:

ՀՀ  քաղաքացի   աշխատանքային  միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը և ապահովագրությունը, բացի կենսաթոշակայինից, իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող պայմաններով և կարգով: ՀՀ  քաղաքացի   աշխատանքային  միգրանտների աշխատանքային (ապահովագրական) ստաժը գումարվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժին՝ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով, բացի կենսաթոշակայինից՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության համաձայն: ՀՀ  քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրին համապատասխան:ՀՀ  քաղաքացի աշխատանքային  միգրանտները  և նրանց ընտանիքների անդամները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում  արտակարգ և անհետաձգելի վիճակներում կարող են  ստանալ  շտապ բժշկական օգնություն:  ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի, այդ թվում՝ նախկին, պահանջով գործատուն պարտավոր է անհատույց նրան տրամադրել տեղեկանք և դրա հաստատված պատճենը՝ նշելով մասնագիտության (մասնագիտացման, որակավորման և պաշտոնի), աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: ՀՀ քաղաքացի աշխատանքային  միգրանտի երեխաները, որոնք նրա հետ համատեղ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։ ՀՀ քաղաքացի  աշխատանքային  միգրանտի  եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայն։  

 «Փաստինֆո»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին