ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջքում գրել է.
«Ի գիտություն Վրաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների։

Օգոստոսի 24-ին Վրաստանում ձեռնարկատիրություն ծավալող և այնտեղ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հարցով դիմել էի Արտաքին գործերի նախարարություն։ Ի պատասխան ստացել եմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ գործակվել է առցանց հատուկ հարթակ, որի միջոցով գործարար նպատակներով Վրաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել վրացական կողմին՝ թույլտվություն ստանալու համար»։


