«Ողջունելի է, որ Հայկ Մարությանն էլ է ստորագրահավաք անում: Նրանն ավելի շատ քարոզչաբարոյախրատական բնույթ ունի՝ հավաքել ստորագրություններ, որպեսզի ճնշեն իշխանություններին: Մերը տարբերվում է էդ ստորագրահավաքից նրանով, որ իրավական հետևանքներ է ունենալու»,- ճեպազրույցի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով էական տարբերությունների մասին. «Մեր պարագայում, նախ ամեն էջ կնիքված է, ստորագրահավաքին կարող է մասնակցել միայն այն քաղաքացին, ով ունի Երևանի գրանցում և կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեր ստորագրահավաքի տակ կոնկրետ նախագիծ կա»: Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան»-ը քաղաքացիական նախաձեռնություն է սկսել՝ ստորագրահավաք ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: Ավելի վաղ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք էր սկսել նաև Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը: |
«Ի տարբերություն Հայկ Մարությանի ստորագրահավաքի, մերն իրավական հետևանքներ է ունենալու». Անդրանիկ Թևանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet