▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ եւ իմ ընտանիքի անդամների զգացողությունը լավ է, որեւէ շոշափելի, վառ արտահայտված ախտանիշ չկա. Փաշինյան

Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ, մեր ընտանիքի անդամների զգացողությունը լավ է, մեզնից ոչ մեկը չունի որեւէ շոշափելի վառ արտահայտված ախտանիշ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ամեն դեպքում պետք է սպասենք, տեսնենք՝ մեր առողջական վիճակը ինչ զարգացում է ունենում»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը շարունակում է աշխատել. «Իմ աշխատանքային գրաֆիկից առայժմ դուրս են մնացել միայն ընդունելությունները: Եթե սրացում չլինի առողջական վիճակի, նույն ռեժիմով կշարունակեմ աշխատել»,-ընդգծեց Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Եթե ընտանիքի մի հատվածը պիտի դուբինկաներով առողջություն պարտադրի մյուսին՝մեզ համար հոգեբանական շեմ է

Հսկողությունը լինելու է ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ. մենք ունենք 2-3 օր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին