Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մանե Գևորգյանը կարա՞ ինձ հիմա ասի, թե ինչի էր ինքը ինձ աշխատանքի ընդունման հարցազրույց անում սրճարանի վերնահարկում՝ չլինելով այն ժամանակ կառավարության անդամ:
Ու ինչի այդ «հարցազրույցի» ժամանակ, իբր պատահական հենց նույն երկրորդ հարկ, նույն՝ ի դեպ իր աշխատանքային ժամին սրճարան եկավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում հետ ընդհարվել էի, երբ Րաֆֆիի մեջքին էի, իսկ նա հացադուլով ընտրություն տապալելու փորձ անող Անդրիասի աջ ձեռքն էր:
Իմ գլխից մի մազ պակասի, ամբողջ իմացածս կհրապարակեն մարդիկ, ում մասին չգիտեք»։
Ավելի ուշ, Իզաբելլա Աբգարյանը հետևյալ գրառումն է կատարել․
Ժողովուրդ ջան, ինձ հետ բան չի պատահել:
Լավ չեմ: Ու լավ չեմ վաղուց, ոնց բոլորդ:
Քանի որ անհանգստացած եք, պարզ ասեմ, թե ումից եմ վախենում: Գործակալական ցանցերից, որոնք իրենց սև գործը միշտ արել են, ինչի մասին էլ գրել էի՝ հետ գնալով 2013:
Հիշում եք, որ մինչ այդ էլ 2016֊ը հիշելու կոչ էի արել:
Պատահական չի, որ շեշտում եմ հայաստանամետ բառը:
Հայաստանը պիտի դիմանա, հայաստանցին չպիտի ընկնի նրանց ջրերը:


