Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր իմ հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը:
Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն:
Տեսանյութի աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան
Ինչպես է ախտահանվում մետրոն


