▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ Մաշան էլ չկա, գտնելու եմ էդ անտեր պիտբուլի տիրոջը. Մանրամասներ երեկվա միջադեպից

Հյուսիսային պողոտայում, ուրբաթ երեկոյան, տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ առառնց դնչկալի պիտբուլը հոշոտել էր ավելի փոքր շնիկին, Երևանում այսօրվա խոսակցության հիմնական թեմաներից էր:

Հիշեցնենք, որ պիտբուլն ու տերը փախել են դեպքի վայրից, իսկ փոքրիկ շանը փրկել չի հաջողվել:

Շնիկի  լուսանկարը` տիրոջ` Ստելլա Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից է, ով նաև հետևյալ գրառումն է կատարել:

Մայիսի 10, ժամը 22:00.. ու իմ Մաշան էլ չկա: Գտնելու եմ էդ անտեր պիտբուլի տիրոջը,որ իրա ձեռքերով խեղդի իրա համբալին: Էսի փոքր քաղաք ա ու սաղ ծանոթ ա, փախնելու ձև չունեք: Ոնց իմ շան պոչկեքը տվեցիք ձեռներս... նենց ձեր շան սիրտը դնելու ենք դեմներդ: Երդվում եմ:

emedia.am-ը   մանրամասներ է ներկայացրել դեպքից. շանը փրկել փորձող ականատեսներից մեկն ասել է, որ ոստիկանները պիտբուլի հարձակման պահին պարզապես շվարել են և չեն կարողացե ինչ-որ բան ձեռնարկել:

Անցորդները ստիպված են եղել վերցնել նրանց ձեռքից ոստիկանական մահակներն ու ծեծել պիտբուլին, որ նա բաց թողնի շնիկին, սակայն ապարդյուն:

Պիտբուլի երախից փոքրիկ շանը փորձել են խլել միայն շան տերն ու անցորդները:

Նշվում է նաև, որ մահակով ծեծելուց բացի ինչ-որ մեկը նաև դանակով է հարվածներ հասցրել պիտբուլին, ինչի արդյունքում երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայի մի հատված արյունոտ էր:

Իսկ երբ մեկը սառը ջուր է լցրել պիտբուլի երախին, վերջապես գազազած շունը բաց է թողել իր զոհին:

Պիտբուլի զոհ դարձած շան տերն ու անցորդները փորձել են անասնաբուժական կլինիկա տեղափոխել շնիկին, սակայն սկզբում տաքսիստները չեն համաձայնել, իսկ ավելի ուշ շունն արդեն սատկել է:

Նշվում է նաև, որ միջադեպին ներկա մի քանի կանանց ինքնազգացողություն տեղում վատացել է:

Դեպքի մասին ոստիկանությունն իրազեկվել է:

Միջադեպի ու առանց դնչկալի Երևանի կենտրոնում գազազած շներին զբոսանքի դուրս բերելու մասին Asekose.am-ի ընթերցողների քննարկումներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին