▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ու Արևիս համատեղ կյանքը դարձավ հեքիաթային. Արամ Վարդևանյան

 

ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս որդի ունենալու փաստին: Հիշեցնենք, որ Արամի կինը հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն է:

«Ինչպես ասում են՝ երազը պատմելու համար, նախ պետք է արթնանալ: Ես արդեն արթուն եմ, սակայն արթնացել եմ մի նոր հեքիաթային իրականության մեջ: Օգոստոսի 6-ին իմ կինը պարգևեց մեզ մեր ՀՐԱՇՔ-ին, մեր ՌՈՒԲԵՆ-ին:

Ազնվությամբ յուրաքանչյուր տղամարդ այս բերկրանքը զգալուց հետո, էլ ավելի է գիտակցում կնոջ առանցքային դերն իր կյանքում: Ավելին՝ վստահաբար կարող եմ պնդել, որ բոլոր կանայք ՀԵՐՈՍ են, քանի որ այն դժվարությունները, այն ցավերը, որ իրենք են հաղթահարում փոքրիկ ՀՐԱՇՔ աշխարհ բերելու համար, ոչ մի տղամարդ չի կարող պատկերացնել: 

Իմ ու Արևիս համատեղ կյանքը դարձավ հեքիաթային և աղմկոտ ընտանեկան կյանք: Սիրելի ընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում և հոգաչափ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին ջերմ խոսքերի, շնորհավորանքների և ուշադրություն համար»:

Կարդացեք նաև` Արևիկն ինձ համար իդեալական կողակից է.Արամ Վարդևանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին